Բաժին. Պաշտոնական

Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ  և լիազոր դեսպան  Լուկաս Գասսերին։

Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձավ հայ-շվեյցարական կապերի ամրապնդման հնարավորություններին: Նա ընդգծեց մեր երկրի պատրաստակամությունը՝ ներդնելու բոլոր ջանքերն ավելի բարելավելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները։

Նշվեց, որ արդեն իսկ որոշակի հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն կա նաև մեծ պոտենցիալ մյուս ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու և առաջ մղելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռոումինգի և հեռահաղորդակցության ոլորտի գործակցության հեռանկարները, բեռնափոխադրումների ոլորտում Շվեյցարիայի աջակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

Share