Բաժին. Պաշտոնական

Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ ֆրանսիացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ զգային ժողովի պաշտոնական կայքից։

Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել Հայոց մեծ եղեռնը հավաստող ցուցանմուշները, ծանոթացել վավերագրերին, գրառում կատարել Հուշամատյանում։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժակ Մարիլոսյանը, նշելով, որ հայկական արմատներ ունի, ասել է, թե անչափ հուզված եւ տպավորված է։

«Սակայն մենք մեր հույսը եւ մարդու նկատմամբ ունեցած հավատը չպետք է կորցնենք, ինչը մեզ թույլ կտա պահպանել խաղաղությունը։ Սեր եւ բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ»,- հավելել է ֆրանսիացի խորհրդարանականը։

Share