Բաժին. Պաշտոնական

Լարսում կուտակումների պատճառը զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս անցակետում, ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած  ծանրաբեռնվածությունից և սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան:Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են վրաց և ռուս գործընկերների հետ և ստանում են օպերատիվ տեղեկատվություն:

Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցները, ովքեր կատարում են ուսումնասիրություններ և օժանդակում մեր քաղաքացիներին:

Տեղեկացնում ենք, որ մեր հայրենակիցների հարմարավետության համար ստեղծվել է  շուրջօրյա «թեժ գիծ»՝ (010) 59-01-04 հեռախոսահամարով, որը հնարավորություն կտա նախքան ճանապարհ դուրս գալը կատարել ճիշտ պլանավորում և տեղեկատվությունը ստանալ հավաստի աղբյուրներից:

Share