Բաժին. Պաշտոնական

Բակո Սահակյանը հյուրընկալել է Արթուր Խաչատրյանին և Ռոբերտ Մակարյանին․ քննարկվել են գյուղատնտեսական հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին եւ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Երևան վերադառնալուց հետո ավելի մանրամասն կգրի այցի մասին։

Share