Բաժին. Պաշտոնական

Բնապահպանության նախարարը ընդունել է Հայաստան ժամանած «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի պատվիրակությանը

Բնապահպանության նախարարը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստան ժամանած «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի պատվիրակությանը՝ նախագահ Էլեն Յուբերշերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Վալտեր Կաուֆմանը,  Հարավային Կողվկասի ղեկավար Նինո Լեժավան և հայաստանյան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին՝ բնապահպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում Հիմնադրամի ծավալած գործունեությունը։ Հյուրերի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է  այն ծրագրերը, որոնք առաջնահերթ իրականացվում են բնապահպանական գերատեսչության կողմից։  Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների  և անտառային ոլորտի կառավարման հարցերին, ինչպես նաև բնապահպանական մոնիթորինգի համակարգի կատարելագործման, թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների տրամադրման առցանց համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։

Կողմերն անդրադարձել են նաև կանաչ էկոնոմիկային և էկոկրթությանը վերաբերող հարցերի։

Էլեն Յուբերշերը ներկայացրել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք աշխատանքները։

Share