Բաժին. Պաշտոնական

Դավիթ Անանյան․ վերականգնված գումարներն ԱԱԾ, ՊԵԿ և Ոստիկանության համատեղ ջանքերի արդյունք է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է, թե վերջին երկու ամիսներին հակակոռուպցիոն պայքարի արդյունքում որքան գումար է վերադարձվել պետբյուջե։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, տեղեկացրել է, որ վերականգնված գումարներն ԱԱԾ, ՊԵԿ և Ոստիկանության համատեղ ջանքերի արդյունք է: «Բնականաբար, քննչական և հետաքննչական ծառայությունները համագործակցել են քննչական ծառայության, դատախազության հետ և ցանկանում եմ, որ սա վերագրենք հավաքական աշխատանքի արդյունք: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Վարչապետի պաշտոնական էջից։

Ինչ վերաբերում է Ձեր ասած թվերին, ըստ էության, 20 մլրդ 622 մլն-ն օր-օրի փոփոխվում է, բնականաբար այն ունի բարձրանալու միտում: Այս պահի դրությամբ այս գումարը 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է և մենք կարող ենք դա բաժանել 3 մասի: Ինչպես Դուք ասացիք, 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտավորապես 12,7 մլրդ դրամ առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ-ի կարգի միջոցները նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն քննչական գործողությունների ընթացքում դրանք ավելանալու միտում ունեն: Երբ ասում ենք, որ վերականգնվել է, օրինակ՝ 2.5 մլրդ դրամ, նկատի ունենք, որ օրինակ՝ «Նորֆոլկի» հաշվարկային հաշվին մուտքագրվել է համապատասխան գումար, որը վերահսկվում է ԱԱԾ և ՊԵԿ համապատասխան ծառայությունների կողմից և լուծարային ստուգման ակտը գրելուն պես ակտի հիման վրա հաշվարկային հաշվիչ գումարները կփոխանցվեն պետական բյուջե: Երբ, օրինակ՝ «Նորֆոլկի» դրվագով ասում ենք, որ ունենք վերականգնում, պետք է դա այս պահին վերապահումով ասել. վերականգնումը դեռևս չի նշանակում պետական բյուջեի անմիջական մուտք, նշանակում է, որ վերակագնվել է բյուջեի հաշվարկային հաշիվ և մուտքագրվելու է պետական բյուջե ակտի առկայության պայմաններում, որը մենք նախատեսում ենք հրապարակել մինչև հուլիսի 17-ը»,- ասել է Դավիթ Անանյանը:

Share