Բաժին. Պաշտոնական

Նոր օրենք՝ Վրաստանի սահմանը իրենց վրա չգրանցված մեքենաներով հատել ցանկացող վարորդների համար

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր պատրաստվում են հատել Վրաստանի սահմանն իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով, պետք է ունենան մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից։

Հիշեցնենք, որ դեսպանությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել, թե ինչ պետք է իմանան ՀՀ քաղաքացինեը՝ մինչ Վրաստան այցելելը։

Share