Բաժին. Պաշտոնական

Արմեն Սարգսյանը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Նախագահի լրատվական ծառայությունից։

Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:

Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

Share