Բաժին. Պաշտոնական

ՀՀ-ում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ է հայտարարվել՝ երկու փուլով

 ՀՀ կառավարությունը որդեգրել է բոլոր ոլորտներում կառավարման և ծառայությունների մատուցման միասնական թվային միջավայր ստեղծելու քաղաքականություն՝ զարգացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները:

Թվայնացման գործընթացի գլխավոր խնդիրներից մեկը հասանելի և պաշպանված ենթակառուցվածքների առկայությունն է, օգտվողների թվային հմտությունների բարձրացումը ու կիբերանվտանգության ապահովումը:

Հասանելի և պաշպանված ենթակառուցվածքներ ապահովելու նպատակով ՀՀ-ում նախատեսվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների պահոց, որը ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափորոշիչներ:

Ինչպես «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու փուլով գնման մրցույթ:

Գնման հայտերն ընդունվում եմ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը՝ ժամը 15:00-ն: Հայտի լրացման և ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37410590047 հեռախոսահամարով:

Share