Բաժին. Պաշտոնական

Իմ քայլը հանուն Տավուշի. սեպտեմբերի 9-ին կանցկացվի գործարար համաժողով

Տավուշի մարզի զարգացման և, առավելապես, սահմանամերձ ու սահմանապահ համայնքներում տնտեսական կյանքն աշխուժացնելու, առավել գրավիչ գործարար միջավայր ստեղծելու ու ներդրումներ ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին տեղի կունենա «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով գործարար համաժողով։ Համաժողովին կմասնակցեն արտասահմանում և ՀՀ-ում բնակվող տավուշցի գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառու այլ խմբեր։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության մամուլի ծառայությունից։

Համաժողովը տեղի կունենա Տավուշի մարզպետարանում։

Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար կարող եք դիմել Տավուշի մարզպետարան հետևյալ կոնտակտային տվյալներով՝ Հեռ․՝ (0263) 40045, էլ․հասցե՝ tavush@mta.gov.am

Share