Բաժին. Պաշտոնական

ԱԺ-ն քննարկել է ԴԱՀԿ բռնագանձումները զինծառայողների պատվո վճարների վրա չտարածելու օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԴԱՀԿ բռնագանձումները զինծառայողների պատվո վճարների վրա չտարածելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ԱԺ նիստում օրենքի նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին եւ սովորողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով բռնագանձումներ չեն կարող կիրառվել»- նշեց նա:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ զինծառայողներին տրվող գումարներն առանց այդ էլ ցածր են, և պետք է օրենքի նախագիծն ընդունել:

Օրենքի նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է 2018 թ. հունիսի 13-ին:

Share