Բաժին. Պաշտոնական

Ոստիկանները զինաթափել և բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին

Ինչպես տեղեկացնում է www.armtimes.com լրատվական կայքը, քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում․ «Մեր տեղեկություններով, ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:

Ոստիկանությունից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունները, որտեղից չհերքեցին, սակայն խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Մեր հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասացին, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է»:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ http://armtimes.com/hy/article/144168 հասցեով։

Share