Բաժին. Պաշտոնական

ՀՀ կառավարություն․ երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիպոթեքային վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել

 ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել և սուբսիդավորել երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը, իսկ առաջնային շուկայից  բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում»,- ասաց Ջանջուղազյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև բարձրացնել բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը:

«Նախատեսվում է առավելագույն տարիքային շեմը բարձրացնել: Զույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, որպեսզի կարողանա մասնակցել բնակարանի ձեռքբերման մրցույթին»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Share