Բաժին. Պաշտոնական

Նախագահը Հայաստանի ազգային արխիվին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր է հանձնել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր է հանձնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով՝փաստաթղթերն  ամենաարժեքավորներից են, որ պահվում են ազգային արխիվում: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարները մեզ հասել են գերմանացի մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Արմին Վեգների շնորհիվ, և ահա այս տարի ՀՀ նախագահը արխիվին հանձնեց այդ լուսանկարների նեգատիվը, որն ինքը ձեռք էր բերել ժամանակին: Դանք մշակված են, դրված հատուկ ծրարների մեջ,  որոնք չեն վնասում նեգատիվը»,-ասաց Վիրաբյանը:

Հայաստանի ազգային արխիվի սերվերում պահվում է 1.300.000 թերթ թվայնացված փաստաթուղթ:

Share