Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր: Մասնավորապես` Հրազդան քաղաքում առանց հարկային մարմիններում հաշվառման գործունեություն է իրականացրել «Ռեդ» գիշերային ակումբը: Իսկ Աբովյան քաղաքում հարկային դաշտից դուրս է գործել «Գեղարդ» դիսկո ակումբը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՕՀՎ 17-րդ բաժինը հայտնաբերել է նաև, որ Երևան-Աշտարակ մայրուղում առանց պետական գրանցման գործունեություն է իրականացրել սեպտեմբերի 1-ից գործող «Ամիգո» գիշերային ակումբը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ակումբներում էլ բացահայտվել են չգրանցված վարձու աշխատողներ:

Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Share