Բաժին. Պաշտոնական

ՀՌԱՀ-ին 2019 թ. պետական բյուջեով կտրվի 316 մլն դրամ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2019 թ. պետական բյուջեով կտրվի 316 մլն դրամ, որի մեծ մասը կհատկացվի անձնակազմի խրախուսմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնեց ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը:

«Մենք հայտ էինք ներկայացրել 271 մլն դրամի, բայց մեզ հատկացրեցին շուրջ 316 մլն դրամ: Այդ գումարի առյուծի բաժինը մեր անձնակազմի վարձատրությանն ու խրախուսմանն է գնալու, ինչը կարևոր է լավ աշխատելու մոտիվացիայի համար»,- ասաց Հակոբյանը:

ՀՌԱՀ անդամի խոսքով՝ հաջորդ տարի զգալիորեն մեծանալու է իրենց աշխատանքների ծավալը:

Share