Բաժին. Պաշտոնական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Նոյեմբերի 19-ին՝ մինչև ժամը 14:00-ն, ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Ձյան տեղումներն այս պահին դադարել են և ճանապարհի լայնացման նպատակը նաև բեռնատարների երթևեկն ապահովելն է։

Share