Բաժին. Պաշտոնական

Արփինե Հովհաննիսյանը՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին հարկելու քաղաքականության մասին

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է ՀՀ 18-20 տարեկան բոլոր քաղաքացիներին հարկելու մասին ՀՀ Կառավարության նախաձեռնությանը։  Նա մասնավորապես ասել է․ «Ես շատ մտահոգված եմ Կառավարության նոր նախաձեռնությամբ և այդ իսկ պատճառով որոշեցի «լայվ» ներկայացնել իմ մտահոգությունները։

Բանն այն է, որ Կառավարությունը նոր նախաձեռնություն է պատրաստվում ներկայացնել և այդ նախաձեռնությունն, ըստ էության, ուղղակիորեն հարվածելու է անապահով խավի գրպանին։ Մասնավորապես, Կառավարությունը պատրաստվում է ներկայացնել նախագիծ, որով 18-60 տ․ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր։ Սա նշանակում է, որ գյուղացին, որը վաճառում է իր մթերքը, այսպես ասած ինքազբաղված մարդ է, պետք է իր եկամուտը հայտարագրի։ Կամ, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնած մեր համաքաղաքացիները իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, իրենց ընտանիքը՝ կինը, երեխան, պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը։

Եվ այս ամենով ամեն ինչ սկսվում է և ոչ ավարտվում։ Ըստ նախածի՝ հայտարարագրելուց հետո այդ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե։ Սա նշանակում է, որ եթե օրինակ 100 դոլար գումար են ձեզ ուղարկել, ապա այդ 100 դոլարի 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե։ Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է այն եղանակով, որով ներկայացվել է այդ նախագիծը, ուղղակի թույլ չի կարելի տալ, որ այն կյանքի կոչվի։ Երկար տարիներ քաջածանոթ լինելով հակակոռուպցիոն գործիքների միջոցներին և այն երկրների փորձին, որոնք անցել են համատարած հայտարարագրման, կարող եմ միանշանակ պնդել, որ այս ձևաչափով, այս գործիքակազմով նախաձեռնությունը ՀՀ-ում կյանքի կոչվել չի կարող։ Ես իմ իրավասության շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որպեսզի այս նախագիծըն իրականություն չդառնա»,-եզրափակել է նա։

Share