Բաժին. Պաշտոնական

Քաղավիացիայի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել են ոլորտում առկա խնդիրները

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արմեն Արզումանյանը, ով համակարգում է ավիացիայի ոլորտի գործունեությունը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Նիստին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների պատասխանատուներ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը:

Քննարկվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կոնցեսիոների կողմից ներկայացված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2017թ. ֆինանսական տարվա համար տարեկան հասույթների և ծախսերի, տարեկան կապիտալ ներդրումների և դրամական միջոցների տարեկան հոսքերի վերաբերյալ հաշվետվությունները, որոնք հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն:

Share