Բաժին. Պաշտոնական

Ավելի քան 480 մլն դրամ՝ տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման համար

Կառավարությունն ավելի քան 480 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թ. տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գումարը կհատկացվի  կառավարության պահուստային ֆոնդից:

Տարածքային կառավարման և զարգացման նախաարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ տարվա ընթացքում  հանրապետության մարզերում  տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնասվել է շուրջ 14 650 հա հողատարածք, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13 386 100 հազար դրամ։

«Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին»,- ասաց Տերտերյանը:

Share