Բաժին. Պաշտոնական

Առաջարկել է Դիլիջանի համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգման համար հատկացնել 40,326.1 հազ. դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Գործադիրի որոշմամբ առաջարկվում է Դիլիջանի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 40,326.1 հազ. դրամ ֆինանսական միջոցներն ուղղել Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը: Հիմնավորման համաձայն՝ Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհը երկար տարիներ հիմնանորոգման չի ենթարկվել, ինչը դժվարություններ է առաջացնում փողոցային անվտանգ երթևեկության առումով։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի Թախտա թաղամաս տանող ճանապարհը հիմնանորոգել՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և չափորոշիչներին։

Share