Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան․ Օպտիմալացման իմաստը այլ պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումն է

«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստում է փոխել կառավարության կազմը, կառուցվածքը, կրճատել նախարարությունների թիվը և կառավարությունն անշեղ պետք է գնա այդ ճանապարհով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այս պրոցեսի իմաստն ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակը շատ ավելի կարևոր է ՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա միակ նպատակն է, որն արժե ձևակերպել: Այս առումով, մեզ իսկապես լուրջ աշխատանք է սպասվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ կառավարությունում մի քանի քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով և դեռ քննարկումներ կունենան: «Իհարկե, համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էության, ստացել ենք քաղաքացիների մանդատը: Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները՝ հնարավոր կոնֆիգուրացիաների վերաբերյալ և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,- ասաց կառավարության ղեկավարը:  

Share