Բաժին. Պաշտոնական

Կառավարության ծրագիր. Ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը

Տնտեսական զարգացման էական ձեռքբերումներից մեկը պետք է դառնա Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժի ընդլայնումը և դրա իրացումը։ Նպատակային ծրագրերի իրականացման շնորհիվ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է հասանալի դառնան այնպիսի կրթական ծրագրերը, որոնք նպաստելու են նրանց գիտելիքները և գործարար կարողությունները ժամանակի պահանջներին համապա¬տասխանեցնելուն։ Կստեղծվեն պայմաններ՝ մարդկանց գործարար կարողությունները սեփական ձեռնարկատիրական նախաձեռնություններում իրացնելու համար։

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հնարավորություն՝ ժամանակակից մասնագիտական հմտությունների ավելացման և դրանց իրացման ճանապարհով տնտեսական կյանքին մասնակցության համար։ Աշխատանքային ունակությունների կատարելագործումը և նորագույն տեխնո¬լոգիաների կիրառության կարողությունները պետք է դառնան քաղաքացու գիտակցված ձգտումը։ Կառավարությունն իր աջակցության ծրագրերով պետք է խրախուսի քաղաքացու այդպիսի վարքագիծը և, այդ եղանակով՝ տնտեսական կյանքում նրա մասնակցության արդյունավետության ավելացումը։

Share