Բաժին. Պաշտոնական

Դավիթ Անանյանը, Մհեր Գրիգորյանը և Արթուր Վանեցյանը այցելել են Բագրատաշենի անցակետ

 ՊԵԿ նախագահը փոխվարչապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հետևել են ծառայությունների մատուցման ընթացքին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 24-ին այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ:

Պաշտոնյաները շրջայց են կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին: Նրանք տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ:

Share