Բաժին. Պաշտոնական

Նախագահ Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Ներկայացնելով մեր երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնության ուղղությունները՝ նախագահը նշել է, որ դրա շրջանակում համագործակցություն է նախատեսվում միջազգային տեխնոլոգիական խոշոր կորպորացիաների ու ընկերությունների հետ, և «Փրայսուոթերհաուս Կուպերս»-ը նույնպես կարող է գործընկեր լինել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև նախագահական այլ նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հեռանկարներին:

«ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 158 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:

Share