Բաժին. Պաշտոնական

Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, որով Սուրեն Թովմասյանը նշանակվեց կադաստրի կոմիտեի ղեկավար: Հարցը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Սուրեն Թովմասյանը խոստացավ ներդնել բոլոր ջանքերը՝ կադաստրի համակարգը բարեփոխելու և արդյունավետ ծրագրերն իրականացնելու համար:

Մեկ ամիս առաջ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Սարհատ Պետրոսյանը:

Share