Բաժին. Այլ Լուրեր

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՎԱՐՉԱՊԵՏԸ. ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԵՎ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՅԴ ՀԱՐՑԸ

Հրապարակ օրաթերթն անդրադառնում է Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի և Սամվել Կարապետյանի մարտի վերջին Դուբայ կայացած այցին: Ըստ օրաթերթի Դուբայում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև Արկադի Ղուկասյանը` նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը, և ռուսաստանաբնակ այլ գործարարներ:

Ըստ թերթի ունեցած որոշ տեղեկությունների հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի ապագա կառավարության և կառավարության ղեկավարին վերաբերող հարցեր: Հրապարակաը եզրափակում է, որ փաստորեն հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանում և Հայաստանում առկա բոլոր շահագրգիռ անձանց և ուժերի ներկայացուցիչները` Սերժ Սարգսյան, Վլադիմիր Պուտին և Ռոբերտ Քոչարյան:

Share