Բաժին. Այլ Լուրեր

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ «WEEKEND»-Ն ԱՎԱՐՏՎԱԾ Է

Հանգստյան օրերին տեղի են ունեցել ֆուտբոլային առաջատար առաջնությունների հերթական տուրերը: Ուկրաինայի առաջնության շրջանակներում Դոնեցկի Շախտյորը 3-0 հաշվով հաղթանակի է հասել Զարյայի նկատմամբ: 78-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Կրիվցովը, 86-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, իսկ Ադրիանոն աչքի է ընկել 88-րդ րոպեին: Այս տուրից հետո Մխիթարյանը իր ակտիվում գրանցել է 22 խփած գնդակ և հավասարվել բոլոր ժամանակներում գրանցված Ուկրաինայի ռեկորդին: 

Ռուսաստանի առաջնությունում տեղի է ունեցել մի քանի ուշագրավ հանդիպում: Մոսկովյան դերբիում Դինամոն ոչ-ոքի է խաղել ԲԿՄԱ-ի հետ: Լոկոմոտիվը սեփական հարկի տակ պարտվել է Զենիտին՝ 0-1: Վոլգան սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել է Անժիին. մեր հայրենակից Արթուր Սարկիսովը խաղադաշտ դուրս չի եկել: Մոսկովյան Սպարտակը 2-0 հաշվով հաղթել է Ամկարին: Սպարտակ – Ամկար մրցավեճում գոլի հեղինակ է դարձել նաև մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով գլխավորում է ՌՊԼ-ի ռմբարկուների վարկանիշը:

Գերմանական առաջնությունում Բավարիան սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախել է Նյուրբերգին, իսկ Բորուսսիա Դորտմունդը արտագնա խաղում 1-6 հաշվով հաղթել է Գրոյթր Ֆյուրտին: Շալկե 04-ն ու Բայերը խաղացել են ոչ-ոքի:

Մադրիդյան Ատլետիկոն սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախել է Գրանադային: Ռեալ Մադրիդն ու Բարսելոնան արտագնա խաղերում 0-3 հաշվով հաղթանակի են հասել մրցակիցների նկատմամբ. Ռեալը՝ Ատլետիկ Բիլբաոի, իսկ Բարսելոնան՝ Սարագոսայի:

Իտալական առաջնությունում տեղի է ունեցել միայն մեկ ուշագրավ հանդիպում. Միլանը ընդունել էր իր գլխավոր հակառակորդ Նապոլիին: Մասսիմիլիանո Ալեգրիի սաներ շարունակել են իրենց անպարտելի սերիան, սակայն արդեն երկրորդ խաղն անընդմեջ խաղն ավարտել են ոչ-ոքի: Միլան-Նապոլի 1-1: 

Անգլիայի առաջնությունում հետաքրքիր խաղեր տեղի չեն ունեցել. միակ հետաքրքիր պայքարը ծավալվել է Արսենալ-Նորվիչ խաղում: Արսեն Վենգերի սաները 0-1 հաշվով պարտվելիս՝ վերջին 6 րոպեում կարողացել են երեք գնդակ խփել և հաղթել 3-1 հաշվով:

Հետաքրքիր հանդիպում թիմերն անցկացրել են Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում: Չելսի-Մանչեսթեր Սիթի հանդիպումն ավարվել է 1-2 հաշվով: Առաջին խաղակեսում տեղի ունեցած անհաջող խաղից հետո Չելսիի ֆուտբոլիստները կարողացել են երկրորդ խաղակեսում հավաքվել, սակայն դա բավական չի եղել հաղթանակի հասնելու համար:

Share