Բաժին. Այլ Լուրեր

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

Արդեն հայտնի են Եվրոպական ֆուտբոլային առաջատար առաջնությունների չեմպիոնները:

Անգլիայի Պրեմիեր Լիգայի Չեմպիոն է հռչակվել Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած Մանչեսթեր Յունայթեդը, որն իր չեմպիոնությունը ամրագրել է առաջնության ավարտից չորս տուր առաջ: ԱՊԼ լավագույն ռմբարկու է ճանաչվել Ռոբին վան Պերսին:

Իսպանիայի չեմպիոն է դարձել կատալոնական Բարսելոնան, որը 35 խաղից հետո վաստակել է 91 միավոր՝  Մադրիդի Ռեալի 81-ի դիմաց (Ռեալը խաղացել է 36 խաղ): Լավագույն ռմբարկուն է Լիոնել Մեսսին, ում ակտիվում ներկա պահին կա 46 խփած գնդակ:

Գերմանական Բունդեսլիգայի չեմպիոնն է Մյունխենի Բավարիան: Բավարիան չեմպիոնության տիտղոսին արժանացել է առաջնության ավարտից դեռ 6 տուր առաջ: Լավագույն ռմբարկուի կոչմանն արժանանալու  համար պայքարում են Բորուսիայի հարձակվող Լևանդովսկին և Բայերի հարձակվող Կեբլինգը, ովքեր խփել են 24-ական գնդակ:

Իտալիայի չեմպիոնի կոչմանն է արժանացել Թուրինայն Յուվենտուսը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ: 37 խաղերից հետո Յուվենտուսը վաստակել է 87 միավոր: Յուվենտուսին հաջորդում է Նապոլին, որն ունի 78 միավոր: Լավագույն ռմբարկու է ճանաչվել Էդիսոն Կավանին՝ ներկա պահին խփել է 28 գնդակ:

Ռուսաստանի չեմպիոնի կոչման լավագույն թեքնածու համարվում է ԲԿՄԱ-ն, որը ներկա պահին վաստակել է 63 միավոր: ԲԿՄԱ-ին հաջորդում  է  Զենիտը՝ 58 միավոր: Առաջնության ավարտին մնացել է երկու տուր: Լավագույն ռմբարկու ճանաչվելու համար պայքարում են մեր հայրենակից Յուրա Մովսիսյանը և բրազիլացի Վենդերսոնը:

Ուկրաինայի չեմպիոնն է Դոնեցկի Շախտյորը, որը 28 խաղից հետո վաստակել է 75  միավոր: Միրչա Լուչեսկուի գլխավորած թիմը առաջնության ընթացքում կրել է միայն մեկ պարտություն և խաղացել երեք ոչ-ոքի: Լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է, ով ներկա պահին խփել է 24 գնդակ:

Ֆրանսիայի չեմպիոնն է ՊՍԺ-ը: Փարիզցիները առաջնությունից երկու տուր առաջ կարողացել են ամրապնդել չեմպիոնի կոչումը: Լավագույն ռմբարկուն Զլատան Իբրահիմովիչն է՝ 27  գնդակ:

Share