Բաժին. Այլ Լուրեր

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ S-CLASS AMG-Ի ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Mercedes-Benz ընկերությունը մեկնարկել է նոր S-Class-ի վերազինված տարբերակի փորձարկումը: Նոր S-Class AMG-ն կլինի երկու տարբերակով՝  S63 AMG և S65 AMG: Երկու դեպքում էլ մեքենաների վրա կտեղադրվի 5,5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ, որը կաշխատի երկու տուրբոների օգնությամբ:

S63 AMG-ի հզորությունը կազմում է 585 ձիաուժ: Նոր մոդելը կունենա նաև 4 Matic տարբերակ: Մոդելները կաշխատեն յոթաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով: Ինչ վերաբերվում է S65-ին, ապա այս մոդելի շարժիչը բավականին հզորացել է: Տեղադրված 5,5 լիտրանոց շարժիչի հզորությունը այս մոդելում կլինի 630 ձիաուժ, որը նույնպես կաշխատի երկու տուրբոյով:

Նշենք, որ սովորական S-Class 500, որը ցուցադրվել եր այս տարվա մայիսի կեսերին, օժտվել էր 4,6 լիտր  աշխատանքային ծավալով շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է 4,8 վայրկյանում:

Share