Բաժին. Այլ Լուրեր

KIA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԴՐԵԼ Է ԲԻԶՆԵՍ ԴԱՍԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Կորեական Kia ընկերությունը ցուցադրել է նոր մոդել, որը լուրջ մրցակից կհանդիսանա Mercedes-Benz S-Class-ին, Audi A8-ին և BMW i7-ին: Մեքենան, որն առաջին անգամ ցուցադրվել էր 2012թ. K9-ը կոդային անվանումով, սերիական արտադրության է դուրս եկել բոլորովին այլ անունով՝ Kia Quoris:

Մեքենան արտադրվում է 3.0 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, որի հզորությունը կազմում է 290 ձիաուժ: Մեքենան կարտադրվի երեք տարբերակով, սակայն բոլոր տարբերակների վրա կտեղադրվի միևնույն շարժիչը:

Մեքենան կարտադրվի ութաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով և 0-100 կմ/ժ ընկած արագությունը այն կգերազանցի ընդմանեը 7,3 վարկայնում, ինչը բավականին լավ ցուցանիշ է այն մեքենայի համար, որը կշռում է երկու տոննա:

Մեքենան գերմանական եռյակին լուրջ մրցակից է համարվում, քանի որ չնայած հիանալի տվյալներին այն մոտավորապես երկու անգամ էժան է վերոհիշյալ մոդելներից: Մեքենայի գինը կազմում է շուրջ 65.000 ԱՄՆ դոլար: Բացի ցածր գնից մեքենան նաև շատ խնայող է՝ 100 կմ-ին այն ծախսում է 8 լիտր բենզին:

Share