Բաժին. Այլ Լուրեր

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ ԼԻՎԵՐՊՈՒԼ ԿԱՐՈՂ Է ԱՐԺԵՆԱԼ 30 ՄԼՆ ԵՎՐՈ

Հայաստանի Ազգային Հավաքականի և Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Լիվերպուլ կարող է արժենալ 30 մլն եվրո: Նշենք, որ Լիվերպուլի մարզիչ Բրեդ Ռոջերսը լրջորեն է մոտենում այս հարցին և լրագրողներին հայտնել է, որ Մխիթարյանը անհրաժեշտ է Լիվերպուլին առավել քան այլ ֆուտբոլիստ:

Ռոջերսը նշել է, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ ունենալ կցանկանար ցանկացած մարզիչ և Միրչա Լուչեսկուն բացառություն չէ ու այդ պատճառով չի ցանկանւմ վաճառել Մխիթարյանին: Ռոջերսն ավելացրել է, որ ինքը գիտի Լուչեսկուին «պատին սեղմելու» տարբերակը և Մխիթարյանին հասնելու համար ամեն ինչ կանի:

Ռոջերսն ասել է, որ մեր կողմից առաջարկվող ամենաբարձր գինը կլինի 30 մլն եվրո, քանի որ այդքան է նշված Մխիթարյանի պայամանգրի մեջ և այդ դեպքում Լուչեսկուն անզոր կլինի, եթե իհարկե Մխիթարյանը ցանկանա: 

Ավելացնենք, որ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունների համաձայն Մխիթարյանի տրանսֆերը կայացել է և մեր հայրենակցի համար Լիվերպուլը վճարել է 25 մլն եվրո: Սակայն այս ամենը Մխիթարյանը, նրա գործակալը և ակումբը չեն մեկնաբանում:

Share