Բաժին. Այլ Լուրեր

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԲՈՐՈՒՍԻԱ

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հետ կապված պատմության վերջը կարծես թե երևում է:

Արդեն մեկ ամիս է, ինչ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը բոլորիս ուշադրության կենտրոնում են: Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանին իրենց կազմում տեսնելու ցանկություն էին հայտնել շատ ու շատ եվրոպական ուժեղագույն ակումբներ: Պահ կար, երբ թվում էր, թե Մխիթարյանն արդեն Լիվերպուլի ֆուտբոլիստ է:

Մխիթարյանի շուրջ վերջին զարգացումները վկայում են, որ ֆուտբոլիստը շուտով կմիանա գերմանական Դորտմունդի Բորուսիային: Գերմանական, իտալական և ռուսական առաջատար սպորտային լրատվամիջոցները գրում են, որ Բորուսիան և Շախտյորն արդեն համաձայնության են եկել` տեղափոխության գումարը կկազմի 27.5 միլիոն եվրո: Բորուսիան Մխիթարյանի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր:

Մեր կողմից ավելացնենք, որ ըստ «Բիզնես 24»-ի ունեցած տեղեկությունների՝ Հենրիխն իր մոտ ընկերներներին արդեն հայտնել է Դորտմունդ տեղափոխվելու մասին:

Share