Բաժին. Այլ Լուրեր

ԱՄՆ-ում կրճատվել է գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացվող դիմումների քանակը

Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու նպատակով դիմում է ներկայացրել 315 հազար քաղաքացի։ ԱՄՆ Աշխատանքի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ցուցանիշը կրճատվել է 9 հազարով։

Ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 2,855 մլն մարդ։

Share