Բաժին. Այլ Լուրեր

Ռոբերտ Քոչարյանն անկեղծ հաջողություն է մաղթել նոր վարչապետին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքին տված հարցազրույցում անդրադարձ է կատարել նաև նախկին և ներկայիս վարչապետներին:

Խոսելով Տիգրան Սարգսյանի գործունեության մասին Քոչարյանը հայտնել է, որ տնտեսության ծավալը թե համադրելի թվերով, թե դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ:

Խոսելով նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին երկրորդ նախագահը նշել է, որ իր նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Ռոբերտ Քոչարյանը Հովիկ Աբրահամյանին անկեղծորեն հաջողություն է մաղթել:

Share