Բաժին. Այլ Լուրեր

«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին – հունիս 2014

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2014 թվականի հունիսի 14-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

8    6    8    7    1    0    0    6
 
2014 թվականի հունիսի 14-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են մայիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և հուլիս ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից հունիս ամսվա ընթացքում կընդունվեն մայիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում կընդունվեն հուլիս ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հունիս ամսվա ընթացքում կընդունվեն ապրիլին կայացած վիճակահանության արդյունքներով (10958013 շահող թվերով) մայիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հունիս և հուլիս ամիսների ընթացքում կընդունվեն մայիսին կայացած վիճակահանության արդյունքներով (64695315 շահող թվերով) հունիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share