Բաժին. Այլ Լուրեր

«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին – հոկտեմբեր 2014

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2014 թվականի հոկտեմբերի 11-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

8    5    1    3    3    2    2    9

2014 թվականի հոկտեմբերի 11-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են սեպտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և նոյեմբեր ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից հոկտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն սեպտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն նոյեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն օգոստոսին կայացած վիճակահանության արդյունքներով (75907920 շահող թվերով) սեպտեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն սեպտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (85921460 շահող թվերով) հոկտեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share