Բաժին. Այլ Լուրեր

BMW-ն ցուցադրել է BMW M2-ը

BMW ընկերությունը ցուցադրել է նոր BMW M2 ավտոմեքենան: Մեքենայի արտադրությամբ զբաղվել են BMW և BMW-ների թյունինգով զբաղվող BMW M (BMW Motorsport GmbH) ընկերությունները:

Նոր մեքենան ստացել է M3 և M4 մոդելների վրա տեղադրված S55 տիպի շարժիչի թարմացված S57 շարժիչ: BMW M2-ը իրեն նախորդողների համեմատ թեթևացել է ավելի քան 200 կգ-ով: 

Մեքենան արտադրվել է երկու տարբերակով՝ BMW M2 և BMW M2 sport: BMW M2-ի հզորությունը կազմում է 400 ձիաուժ, իսկ BMW M2 sport-ինը՝ 470 ձիաուժ:

Մեքենայի M2 տարբերակի առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժ, իսկ 100 կմ/ժ արագությունը գերազանցելու համար մեքենային անհրաժեշտ է ընդհամենը 4.2 վայրկյան: BMW M2 sport-ի առավելագույն արագությունը հասցվել է 360 կմ/ժ-ի, որը 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է 3.4 վայրկյանում: 

Նոր BMW-ները վաճառքի դուրս կգան 2015թ., որոնք կարժենան 110.000-140.000 եվրո:

Share