Բաժին. Այլ Լուրեր

Ցուցադրվել է նոր BMW X6-ը (տեսանյութ)

Գերմանական BMW ընկերությունը ցուցադրել է նոր X6-ը, որն անվանվել է BMW X6 xDrive50i: Նոր «Իքս վեցը» ստացել է 4.4 լիտր աշխատանքային ծավալով twin turbo շարժիչ, որի հզորությունը 450 ձիաուժ է:

BMW-ի նոր ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ, իսկ 0-100 կմ/ժ արագությունն այն գերազանցում է 4.8 վայրկյանում: xDrive50i-ը արտաքաղաքային ճանապարհներին 100 կմ-ին ծախսում է ընդհամենը 7.7 լիտր բենզին:

Արտադրվել է նաև մեքենայի դիզելային տարբերակը, որը կրում է BMW X6 M50d անվանումը: M50d-ի վրա տեղադրվել է վեց մխոցանի տուրբոդիզելային շարժիչ, որի աշխատանքային ծավալը 3.0 լիտր է: Այս մոդելի շարժչի հզորությունը 381 ձաուժ է: Դիզելային X6-ի առավելագույն արագությունը նույնպես 250 կմ/ժ է, սակայն մեքենայի այս տարբերակը 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է  5.2 վայրկյանում:

X6 M50d-ն արտաքաղաքային ճանապարհներին 100 կմ-ին ծախսում է ընդհամենը 6.3 լիտր դիզելային վառելիք, իսկ քաղաքային պայմաններում մեքենայի ծախսը կազմում է 7.2 լիտր 100 կմ-ի համար:

Share