Բաժին. Այլ Լուրեր

2014թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի բնակչությունը 3.014 մլն է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը 3.014 մլն  է: Հայաստանում 1.919 մլն մարդ ապրում է քաղաքներում, իսկ 1.095 մլն՝ գյուղերում:

Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության քանակները հետևյալն են.

– Արագածոտն մարզ՝ 131.1 հազար, 29.9 հազար` քաղաքային, 101.2 հազար՝ գյուղական:

– Արարատի մարզ՝ 260.1 հազար, 73.5 հազար՝ քաղաքային, 186.6 հազար՝ գյուղական:

– Արմավիրի մարզ՝ 266.7 հազար, 85.0 հազար՝ քաղաքային, 181.7 հազար՝ գյուղական: 

– Գեղարքունիքի մարզ՝ 231.9 հազար, 69.9 հազար՝ քաղաքային, 162.0 հազար՝ գյուղական:

– Լոռու մարզ՝ 228.3 հազար, 134.6 հազար՝ քաղաքային, 93.7 հազար՝ գյուղական:

– Շիրակի մարզ՝ 245.9 հազար, 143.8 հազար՝ քաղաքային, 102.1 հազար՝ գյուղական:

– Սյունիքի մարզ՝ 139.9 հազար, 94.0 հազար՝ քաղաքային, 45.3 հազար՝ գյուղական:

– Վայոց Ձորի մարզ՝ 51.2 հազար, 18.0 հազար՝ քաղաքային, 33.2 հազար՝ գյուղական:

– Տավուշի մարզ՝ 126.3 հազար, 53.4 հազար՝ քաղաքային, 72.9 հազար՝ գյուղական:

Հրապարակված տվյալների համաձայն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ երևանում ապրում է 1.0774 մլն մարդ:

Share