Բաժին. Այլ Լուրեր

Ցուցադրվել է նոր Mercedes-AMG GLE 63 S Coupe-ը

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ցուցադրել է նոր Mercedes-AMG GLE 63 S Coupe «քրոսովերը»: Մեքենան  արտաքինով նման է BMW M6-ին, նման են նաև մեքենաների շարժիչների հզորությունը և մնացած տեխնիկական տվյալները:

Նոր «Մերսեդեսը», որն արտադրվել է Mercedes-ի և AMG կոնցեռնի համատեղ աշխատանքով ստացել է 5.5 լիտր աշխատանքային ծավալով բիտուրբո շարժիչ, որի հզորությունը 575 ձիաուժ է: Mercedes-AMG GLE 63 S Coupe-ը իր անմիջական մրցակցին չի զիջում տեխնիկական տվյալներով: Մեքենան 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է ընդհամենը 4.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահամանափակվել է համակարգչի օգնությամբ և կազմում է 250 կմ/ժ: Նշենք, որ BMW M6-ը նույնպես ունի այս տվյալները:

Մերսեդեսի նոր գլուխգործոցն ամերիկացի հաճախորդների համար հասանելի կլինի հունվարի վերջին, իսկ Ասիայի և Եվրոպայի հաճախորդները նվազագույնը պետք է սպասեն մինչ մարտի վերջ:

Share