Բաժին. Այլ Լուրեր

Չեմպիոնների Լիգա. Մեսսին չիրացրեց 11 մետրանոցը, իսկ Մխիթարյանը կրկին գոլ չխփեց (տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 24-ին կայացան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի հանդիպումներից ևս երկուսը: Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ ընդունել էր Կատալոնական Բարսելոնային: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-2: «Բարսայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, իսկ «Սիթիի» միակ գոլը խփեց Սերխիո Ագուերոն: Երկրորդ խաղակեսի մեկնարկից քիչ անց Մանչեսթեր Սիթիի ձախ պաշտպան Կլիշին երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց խաղադաշտից, իսկ Լիոնել Մեսսին 94-րդ րոպեին չիրացրեց 11 մետրանոց հարվածը:

Կայացած երկրորդ հանդիպումում Թուրինյան Յուվենտուսն ընդունել էր Դորտմունդի Բորուսիաին: Հանդիպումն ավարտվեց 2-1: Հանդիպման հաշիվը բացեց Յուվենտուսի հարձակվող Կարլոս Տևեսը: «Յուվե»-ի երկրորդ գոլը խփեց Ալվարո Մորատան, իսկ «Բորուսիայի» միակ գոլը խփեց Մարկո Ռոյսը:

Նշենք, որ այսօր երեկոյան Արսենալը սեփական հարկի տակ կընդունի Մոնակոյին, իսկ Բայերը՝ Ատլետիկո Մադրիդին:

 

Share