Բաժին. Այլ Լուրեր

Չեմպիոնների Լիգա. Արսենալի խայտառակ պարտությունը և Բայերի հաղթանակը (տեսանյութ)

Երեկ՝ փետրվարի 26-ին Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի շրջանակում կայացան ևս երկու հանդիպում: Լոնդոնի Արսենալն ընդունել էր ֆրանսիական Մոնակոյին, իսկ Բայերը՝ Ատլետիկո Մադրիդին:

Արսենալը սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց Մոնակոյին: Առաջին խաղակեսի 38-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մոնակոյի կիսապաշտպան Կոնդոգբիան: Երկրորդ խաղակեսի մեկնարկին հյուրերի հարձակվող Բերբատովը կրկնապատկեց հաշիվը, իսկ 94-րդ րոպեին Մոնակոյի երրորդ գոլը խփեց Ֆերրեյրա-Կարրասոն: Արսենալի միակ գոլը 91-րդ րոպեին խփել է Օկսլեյդ-Չեմբերլինը:

Լևեկուրզենի Բայերը, Չալխանողլույի միակ գոլի շնորհիվ, կարողացավ սեփական հարկի տակ հաղթել Ատլետիկո Մադրիդին: Նշենք, որ 76-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Ատլետիկոյի կիսապաշտպան Տիագո Մենդեշը:

Share