Բաժին. Այլ Լուրեր

Կիսամերկ կնոջ տեսքով սեղանիկը Sotheby's աճուրդում կգնահատվի ավելի քան կես միլիոն եվրո

Փոփ-արտ ոճի նկարիչ Ալեն Ջոնսի կիսամերկ կնոջ տեսքով կանաչ սեղանիկը վաճառքի կհանվի Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը: Կահույքային արվեստի այս ստեղծագործության արժեքը հնարավոր է գնահատվի 550 հազար եվրոյից մինչև 827,5 հազար եվրո:

Ջոնսի աշխատանքները ցուցադրվել են Sotheby’s-ի «20-րդ դարի դիզայն» ցուցահանդեսում, որը բացվել է Լոնդոնում, մարտի 4-ին:

Նկատենք, որ 2014թ. հունվարին Ջոնսի այս հավաքածուի աշխատանքներից սևամորթ կնոջ տեսքով մի աթոռ աղմկոտ սկանդալի պատճառ էր դարձել: Բանն այն է, որ Ռոման Աբրամովիչի նախկին ընկերուհիներից Դարյա Ժուկովան լուսանկարահանումների ընթացքում օգտագործել էր այդ կահույքը: Աթոռին նստած Ժուկովային մեղադրել էին ռասիզմի մեջ:

Share