Բաժին. Այլ Լուրեր

10.03.2015թ. Չեմպիոնների լիգա. Մադրիդի «Ռեալի» և «Բազելի» խայտառակ պարտությունները (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 10-ի երեկոյան կայացան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխանհանդիպումներից երկուսը: Մադրիդի «Ռեալն» ընդունել էր «Շալկե 04»-ին, իսկ «Պորտուն»՝ «Բազել»-ին:

«Արքայական ակումբը» սեփական հարկի տակ 3-4 հաշվով պարտվեց «Շալկեին»: Չնայած երեք խփած գնդակներին` «Ռեալը» ոչինչ ցույց չտվեց խաղադաշտում: Խաղի հաշիվը բացեց «Շալկեի» ձախ պաշտպան Ֆուսկը: «Շալկեի» կազմում գոլերի հեղինակ դարձան Ֆուսկը և Սանեն, իսկ Հունտելարըդարձավ դուբլի հեղինակ: Ռեալի կազմում դուբլ գրանցեց Կրիշտիանո Ռոնալդուն և մեկ գոլ խփեցԲենզեման: Հիշեցնենք, որ «Շալկեի» դաշտում 2-0 հաշվով հաղթանակի շնորհիվ 1/4-րդ եզրափակիչանցավ «Ռեալը»:

Պորտուն սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Բազելին»: Առաջին խաղակեսում գոլիհեղինակ դարձավ Պորտուի կիսապաշտպան Բրաիմին, իսկ երկրորդ խաղակեսում գոլեր խփեցինԷրրերան, Կազեմիրոն և Աբուբակարը: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1:

Այսօր երեկոյան կմեկնարկեն ևս երկու հանդիպում: «Չելսին» Լոնդոնում կնդունի «ՊՍԺ»-ին, իսկ «Բավարիան»՝ «Շախտյորին»:

 

 

 

Share