Բաժին. Այլ Լուրեր

Որքա՞ն գումար են միջինը ծախսում ամերիկացիները հարսանիքների կազմակերպման համար

Bloomberg-ի փոխանցմամբ` 2014-ին ԱՄՆ-ում հարսանեկան արարողությունների ծախսերը գերազանցել են հնգամյա առավելագույն մակարդակը:

TheKnot.com մասնագիտացված կայքում անցկացված սոցհարցումների արդյունքում պարզ է դարձել, որ ԱՄՆ-ում հարսանեկան արարողությունների համար կատարվող ծախսերը 2013թ. համեմատ միջինը աճել են 3%-ով` և կազմել 31,213 հազար դոլար, ինչը 2009-ից առայսօր նկատված առավելագույն ցուցանիշն է:

Հարսանեկան պորտալի տվյալներով` ամերիկացիները արարողությանը հրավիրել են միջինը մինչև 136 մարդ, քանի որ 2014-ին կատարված ծախսերը մեկ մարդու հաշվարկով գերազանցել են 2007-ի առավելագույն ցուցանիշը:

Ամերիկուհիները նախորդ տարում ընտրել են միջինը 1,357 հազար դոլար արժողությամբ հարսանեկան զգեստ:

Ամենաթանկ հարսանիքները կազմակերպվել են Մանհեթենում (միջին գինը կազմում է 76,328 հազար դոլար): Այս առումով` ամենաէժան նահանգ է ճանաչվել Յուտան (15,257 հազար դոլար):

Share