Բաժին. Այլ Լուրեր

Չեմպիոնների Լիգա. Ռեալ – Ատլետիկո՝ 0-0, Յուվենտուս – Մոնակո՝ 1-0 (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 14-ի երեկոյան կայացան Չեմպիոնների Լիգայի մեկ-քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները: «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած մադրիդյան դերբիում Ատլետիկոն և Ռեալը ոչ-ոքի խաղացին: Խաղն անցավ Ռեալի զգալի առավելությամբ, սակայն Ատլետիկոյի դարպասապահ Յան Օբլակը կարողացավ «չոր» պահել սեփական դարպասը:

Թուրինում Յուվենտուսը կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակի հասնել ֆրանսիական Մոնակոյի նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Յուվենտուսի կիսապաշտպան Վիդալը: 

Նշենք, որ այսօր երեկոյան կկայանան ևս երկու հանդիպում, Պորտուն սեփական հարկի տակ կհյուրընկալի Բավարիային, իսկ ՊՍԺ-ն՝ Բարսելոնային:

 

Share