Բաժին. Այլ Լուրեր

Չեմպիոնների Լիգա. ՊՍԺ 1 – 3 Բարսելոնա, Պորտու 3-1 Բավարիա

Երեկ՝ ապրիլի 15-ի երեկոյան կայացան Չեմպիոնների Լիգայի մեկ-քառորդ եզրափակիչ փուլի մնացած երկու հանդիպումները: Փարիզում ՊՍԺ-ն հյուրընկալել էր Բարսելոնային: Խաղն անցավ Բարսելոնայի զգալի առավելությամբ: Իր ակտիվում գլո գրանցեց Նեյմարը, իսկ Լուիս Սուարեզը աչքի ընկավ դուբլով: Բարսայի կազմում ինքնագոլի հեղիակ դարձավ Ժերեմին Մատյոն: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-3՞

Պորտուգալիայում կայացած Պորտու-Բավարիա հանդիպումն ավարտվեց անակնկալ հաշվով: Պորտուն սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնեց մյունխենյան Բավարիային: Պորտույի կազմում գոլեր խփեցին Կուարեժման (դուբլ) և Ջեկսոն Մարտինեսը, իսկ Տիագո Ալկանտարան դարձավ Բավարիայի միակ գոլի հեղինակը:

Նշենք, որ այսօր երեկոյան կկայանան Եվրոպայի Լիգայի հանդիպումները:

 

Share