Բաժին. Այլ Լուրեր

«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին – մայիս 2014

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2015 թվականի մայիսի 9-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

9    2    7    7    7    1    6    3

2015 թվականի մայիսի 9-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են ապրիլ ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և հունիս ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից մայիս ամսվա ընթացքում կընդունվեն ապրիլ ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ հունիս և հուլիս ամիսների ընթացքում կընդունվեն հունիս ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Մայիս ամսվա ընթացքում կընդունվեն մարտին կայացած վիճակահանության արդյունքներով (76372077 շահող թվերով) ապրիլ ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Մայիս և հունիս ամիսների ընթացքում կընդունվեն ապրիլին կայացած վիճակահանության արդյունքներով (47252437 շահող թվերով) մայիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share