Բաժին. Այլ Լուրեր

Տեղեկատվություն «Շահող Կտրոն» վիճակահանության արդյունքների մասին՝ հունիս 2015

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2015 թվականի հունիսի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

0    9    5    0    0    0    8    1

2015 թվականի հունիսի 13-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են մայիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և հուլիս ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից հունիս ամսվա ընթացքում կընդունվեն մայիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում կընդունվեն հուլիս ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:
Հունիս ամսվա ընթացքում կընդունվեն ապրիլին կայացած վիճակահանության արդյունքներով (47252437 շահող թվերով) մայիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հունիս և հուլիս ամիսների ընթացքում կընդունվեն մայիսին կայացած վիճակահանության արդյունքներով (92777163 շահող թվերով) հունիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share